կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Լոռու մարզում ВАЗ 2106 ավտոմեքենան մոտ 4 մետր բարձությամբ կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ

Լոռու մարզում ВАЗ 2106 ավտոմեքենան մոտ 4 մետր բարձությամբ կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձություն ունեցող կամրջից ընկել գետը։  Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: