ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լոռու մարզում պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է հանրախանութի պատին և ծառին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Լոռու մարզում պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է հանրախանութի պատին և ծառին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

վԱյսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏZ 771 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանրախանութի հարևանությամբ գտնվող պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գառնիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Սահակյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: