հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լիկվիդացվել են չոր խոտատարածքներում բռնկված հրդեհները

Լիկվիդացվել են չոր խոտատարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 1-ին ժամը 09:58-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տվյալներով այրվում էր չոր խոտատարածք:

Ժամը 09:59-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր է ուղարկվել երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել և հրշեջ-փրկարարներին օգնել է 5 քաղաքացի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:10-ին, լիկվիդացվել` ժամը 11:30-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք, հնձած դաշտ և թփուտներ, մակերեսը ճշտվում է:

Նույն օրը ժամը 13:49-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի գերեզմանոցի հարակից տարածքում՝ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 13:50-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, լիկվիդացվել` ժամը 14:20-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք և թփեր՝ մոտ 2000 քառակուսի մետր:

 

  • Կիսվել: