հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը

«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը

Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տուժածը գտնվում է «Անապատ» կոչվող հանգստյան գոտում:

Փրկարարները Ռ. Վ.-ին (ծնված 2001 թ.) մոտեցրել են հրշեջ-ավտոմեքենային (մոտ 300 մետր), այնուհետև իրականացրել գետանցում և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ:

 

  • Կիսվել: