ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լարված իրավիճակ՝ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել (տեսանյութ)

«Ֆիզգորոդոկում» լարված իրավիճակ է․ վիճաբանություն է առաջացել բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները:

Կառուցապատող ընկերության աշխատակիցները այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ  մեքենաները կայանված են իրենց տարածքում որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:

Ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել:

«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին,

Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:

Ոստիկանները բերման են ենթարկել Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ՝ իր մեքենային հարվածելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելեվ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։

Թաղամասի բնակիչներից Մագդա Հովհաննիսյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարությունյանին բերման ենթարկելու ժամանակ «Ֆիզգոռոդոկում» շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերությանը պատկանող մեքենաներից մեկը քշել է Հայկ Հարությունյանի դստեր ուղղությամբ՝ փորձելով նրան վրաերթի ենթարկել։ Վերջինս վնասվածքներ չի ստացել, այս պահին նա Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դեպքի առնչությամբ։

  • Կիսվել: