«Կռազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 63-ամյա վարորդը մահացել է
Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Կառնուտ գյուղից 6 կմ հեռավորության սարի վրա «Կռազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 63-ամյա վարորդ Վազգեն Ս.-ն մահացել է։
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:


