հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշտարակ-Ապարան ճանապարհին բեռնատարը շրջվել է. 30-ամյա վարորդի վիճակը ծանր է

Աշտարակ-Ապարան ճանապարհին բեռնատարը շրջվել է. 30-ամյա վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։02-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Տ․, ծնված 1992 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

  • Կիսվել: