կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Կրակոցներ Երևանի կենտրոնում. հրազենային վնասվածքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ Երևանի կենտրոնում. հրազենային վնասվածքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում:   Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:   Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:   Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:  

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել:   Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:  

Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց են միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:  

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ մի քանի քննիչներով, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:   Նույն վաշտի պարեկներ Ստեփան Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:   Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործություան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում:   Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են:  

  • Կիսվել: