ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրակոցներ եղել են Զանգակատան մարտական հենակետերի, բայց ոչ գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Կրակոցներ եղել են Զանգակատան մարտական հենակետերի, բայց ոչ գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի՝ մարտերը տեղափոխվել են Արցախ,  քանի որ Արցախի ուղղությամբ առանց դրա էլ ԱԹՍ-ներ պարբերաբար խոցվում են: Այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իհարկե այնպես էլ չի, որ մարտական գործողությունները չեն տեղափոխվի Արցախի սահման: ԱԹՍ-ն ցուցիչ չի, բայց դա բացառել հնարավոր չէ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ արձակված կրակոցներին, Արծրուն  Հովհաննիսյանը հայտնեց, որ դա չի նշանակում՝ Զանգակատուն գյուղի վրա են կրակել։

«Երբ ասում ենք «ուղղություն», որպես կանոն, նկատի ունենք այդ ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Երբ բնակավայրերի վրա են կրակում, այդ մասին առանձին շեշտվում է։ Ես այս պահին տեղեկություն չունեմ, որ Զանգակատուն գյուղի վրա են կրակել,  այս ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր։ Երեկ էլ էր այս ուղղությամբ էլի կրակոց եղել»,-ընդգծեց նա։

  • Կիսվել: