կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոտայքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Կոտայքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր գյուղ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում գողություն է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 09.30-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, հյուրասենյակի պահարանից գողացել են 17.000 դոլար:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: