հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Nissan Pathfinder-ն ու КАМАЗ-ը․ կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Nissan Pathfinder-ն ու КАМАЗ-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և КАМАЗ 5511 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: