երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 61 դրամաշնորհ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 61 դրամաշնորհ

Գործադիրը կատարել է վերաբաշխում պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման պահանջներից ելնելով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

՛՛Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:

Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թ. պետբյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն է առաջացել նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել 17-րդ միջոցառմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորի տրամադրում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: