շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօրվա դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ. ԱՀ ՊԵԿ

Այսօրվա դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ. ԱՀ ՊԵԿ

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
 
2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6 մլն դրամ:
 
Նշված գումարից 450,7 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3960 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:
 
Ս.թ. հուլիսի 17-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: