Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել
Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նա նշել է, որ հարձակման են ենթարկվել նաև Նաջրանի օդանավակայանը և Խամիս Մուշայտում գտնվող ավիաբազան։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հութիները բալիստիկ հրթիռով հարվածել էին Էր-Ռիադի օդանավակայանին։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հոդեյդա նահանգի օդանավակայանին։



