հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը

ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը

Դեսպանատանը ընդունեցի Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման, հայկական արտադրանքի համար ֆրանսիական շուկայում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր»,-նշել է նա։

 

  • Կիսվել: