հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան — «Բուրելա»
Կարեն Պետրոսյան — «Էիր Աերո U-20»
Մարտին Ռամիրո — «Պրիմեռա Խունտա»
Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով — «Տյումեն»
Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
Աղասի Եղիազարյան — «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան — «Երևան»
Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
Նիկիտա Խռոմիխ
Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
Ռոբերտ Մամիկոնյան — «Երևան»
Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
Ալբերտ Գրիգորյան — «Նևտյաննիկ»
Արթուր Ստեփանյան — «Ֆակել Յունիոր»

Այս հավաքով Հայաստանի ընտրանին կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը։ Այն կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին։

  • Կիսվել: