Կոլումբիան Երուսաղեմում դեսպանատուն կբացի. Սաար
Կոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
«Հաջորդ չորեքշաբթի մենք կբացենք Կոլումբիայի դեսպանատունը»,- հինգշաբթի օրը անցկացված համաժողովում հայտարարել է Սաարը։
Նրա խոսքով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ևս «շատ շուտով» կբացի իր դեսպանատունը Երուսաղեմում։
Իսրայելում օտարերկրյա դեսպանությունների մեծ մասը դեռևս Թել Ավիվում է։ Երուսաղեմ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղափոխումը շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն հարց՝ կապված քաղաքի կարգավիճակի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ։
Նշվում է, որ այսպիսով, Կոլումբիան պետք է միանա այն երկրների թվին, որոնք իրենց դեսպանատունը տեղակայել են Երուսաղեմում։



