ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության շահառուներին ավելի քան 463 մլն դրամ է փոխանցվել. ԱՀ ՊԵԿ

Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության շահառուներին ավելի քան 463 մլն դրամ է փոխանցվել. ԱՀ ՊԵԿ

2023թ. մայիսի 12-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1736 շահառուներին փոխանցվել է 463,2 մլն դրամ:

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
 
2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1736 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 463,2 մլն դրամ: Նշված գումարից 328,4 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3124 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

  • Կիսվել: