հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

 

  • Կիսվել: