Կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կարելի բողոքի ակցիաների անցկացում թույլատրել. Մակունց
Կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կարելի բողոքի ակցիաների անցկացում թույլատրել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է որոշակի սահմանափակումներ, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դրանք պահպանի:
Մակունցն անցրադարձավ նաեւ քաղաքական հայտարարություններին եւ պահանջներին եւ վստահեցրեց, որ որեւէ արգելք չկա, սակայն, ըստ նրա, ընդդիմությունը «ունի միակ քաղաքական օրակարգ, որն այս պահմաններում տեղին չէ»:


