հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընտրվել է Պանդեմիաների հիմնադրամի կառավարման խորհրդում Եվրոպայի համաներդրողների խմբի ներկայացուցիչ

ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընտրվել է Պանդեմիաների հիմնադրամի կառավարման խորհրդում Եվրոպայի համաներդրողների խմբի ներկայացուցիչ

Նոյեմբերի 17-19-ը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցել են The Pandemic Fund-ի հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
 
Հիմնադրամի գործունեության երեք հիմնական ուղղություններն են՝ 
 
-հանրային առողջապահության ոլորտում հիվանդությունների վերահսկման  համակարգերի ամրապնդում,  
-լաբորատոր համակագերի  արդիականացում,
-նպատակային առողջապահական աշխատուժի ձևավորում։
 
Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման (PPR) առաջնահերթությունների քննարկման մասնակցությունը վերահաստատում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային առողջապահական նախաձեռնություններում և ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը։
 
Հանդիպումն ուղղված է ամրապնդելու հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկման համակարգերը,  մարդկանց և կենդանիների հիվանդությունների «Մեկ առողջություն» մոտեցմամբ ինտեգրված համագործակցային դիտարկումը։
 
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընտրվել է Պանդեմիաների հիմնադրամի (Pandemic Fund) կառավարման խորհրդում Եվրոպայի համա-ներդրողների խմբի ներկայացուցիչ։
 
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հիմնադրամի ռազմավարական կոմիտեի անդամ է։

  • Կիսվել: