հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ. նախարար

Կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ. նախարար

Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում, ինչը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչպես գիտեք, եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՛՛:

Նախարարը հավելեց, որ մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման:

 

 

  • Կիսվել: