Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ լիցենզավորման գործընթացի վերաբերյալ ցուցաբերած ակտիվության համար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ լիցենզավորման գործընթացի վերաբերյալ ցուցաբերած ակտիվության համար:
Նախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛Սիրելի՛ բուժաշխատողներ
Շնորհակալ եմ լիցենզավորման գործընթացի վերաբերյալ ձեր ցուցաբերած ակտիվության և բարձրացրած հարցերի համար:
Բոլորը կարդացել եմ:
Ձեր կողմից հնչեցված հարցերի առաջին մասի պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Շարունակական կլինի այս ձևաչափը՛՛:




