չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Ուրախ էի հանդիպելու COP17-ի շրջանակում այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քննարկեցինք վերանայված Եվրոպական սոցիալական խարթիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները. այն կնպաստի մեր երկրում առողջության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Ներկայացրի նաև դեկտեմբերի 4-ին կայանալիք Առողջապահական գրագիտության նախարարական բարձր մակարդակի համաժողովին և Հռոմի հռչակագրին միանալու նախապատրաստական աշխատանքները:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք ընդլայնելու համագործակցության շրջանակը»,- գրել է նախարարը:

 

  • Կիսվել: