հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հայաստանում ցանկանում են խստացնել արգելված միջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված պատիժը

Հայաստանում ցանկանում են խստացնել արգելված միջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված պատիժը

Հավանության է արժանացել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։

Նախագծով առաջարկվում է վերանայել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պատրաստուկների, պրեկուրսորների կամ թունավոր նյութերի շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակներն ու պատժաչափերը։

Մասնավորապես, առաջարկվում է նշված հանցագործությունների համար ազատազրկման առավելագույն ժամկետը 2 տարուց հասցնել 3 տարվա, ինչպես նաև բացառել տուգանքը՝ որպես պատժատեսակ։

  • Կիսվել: