հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Փաշինյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը

Փաշինյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների իրավական համակարգերի զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Վարչապետը կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը, ինչը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների իրավական ոլորտի ներկայացուցիչների միջև մասնագիտական երկխոսությանը, գործընկերության հետագա ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը։

  • Կիսվել: