հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է: 

«Անազատության ընդհանուր ժամկետով (բանտաին + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1,000 օրվա տխուր «նշաձողին»։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին։

  • Կիսվել: