հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
ԱԽ քարտուղարն ու դեսպանը քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման հարցեր

ԱԽ քարտուղարն ու դեսպանը քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քննարկվել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացմանը եւ երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։

  • Կիսվել: