ՀՀ վարչապետը մեկնաբանեց նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության դրույթը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ դեպքերում է անհրաժեշտ նոր Սահմանադրությամբ նախատեսել անձին քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։ Վարչապետը թեմային անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Երկքաղաքացիություն ունեցող անձը, որը դատապարտվել է լրտեսության համար, ինչու պետք է մենք նրա քաղաքացիությունը պահենք, նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ, պետությունն իրեն պաշտպանելու հնարավորություն պետք է ունենա: Ինչո՞ւ պետք է դատարանը նրան քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»,- ասաց վարչապետը:



