հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Telegram-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով

Telegram-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ Telegram հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով։

«Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն։

Եթե ստացել եք այդպիսի նամակ, ցանկալի է արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Spam (Report))»,– նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: