հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել

Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել

««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սպուտնիկ Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,-ասված է հաղորդագրությունում:

Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: