հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հաստատվել է թրաֆիքինգի դեմ պայքարի 2026-2028 թվականների ռազմավարական ծրագիրը

Հաստատվել է թրաֆիքինգի դեմ պայքարի 2026-2028 թվականների ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հաստատել է թրաֆիքինգի դեմ պայքարի 2026-2028 թվականների ռազմավարական ծրագիրը։

 

Ծրագիրը նախատեսում է մշակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ու քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցության մեխանիզմներ։ Այն նաև նախատեսում է ապահովել ոլորտի մասնագետների շարունակական ուսուցումն ու որակավորման բարձրացումը և ընդլայնել զոհերին հասանելի սոցիալական, հոգեբանական ու իրավաբանական ծառայությունների շրջանակը։ Ծրագրով նախատեսվում է նաև խթանել իրազեկման նոր մեթոդների կիրառումը՝ հատկապես բարձր ռիսկային խմբերի շրջանում։ Միջգերատեսչական և միջազգային համագործակցության ամրապնդումը կօգնի ավելի արդյունավետ կանխարգելել թրաֆիքինգը և քննել դեպքերը։

  • Կիսվել: