հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Երևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլար

Երևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլար

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության վարչական շենքին հարակից՝ Հիմնարար գիտական գրադարանի հաշվեկշռում գտնվող շենքի վերակառուցման համար հատկացվել է 141,6 մլն դրամ (մոտ 393 հազար դոլար՝ խմբ.)։ Շուրջ 700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքի վերակառուցման վերաբերյալ որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

 

Նախատեսվում է շենքը վերածել բազմաֆունկցիոնալ կենտրոնի, որտեղ կանցկացվեն գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գիտության հանրահռչակմանն ուղղված, ինչպես նաև գիտակրթական ու մշակութային այլ միջոցառումներ։

  • Կիսվել: