Ադրբեջան կայցելեմ դեկտեմբերի սկզբին, բայց Բաքվի մասին չէ խոսքը՝ կա՛մ Գյանջա, կա՛մ այլ քաղաք. Ալեն Սիմոնյան
Սահմանադրության նախագիծը դրվել է քննարկման հենց դրա համար, որպեսզի մարդիկ կարողանան առաջարկներ ներկայացնել և այդ առաջարկները քննարկման ենթակա դառնան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով իր՝ Ադրբեջան այցին, նա ասաց. «Այո, այցը լինելու է դեկտեմբերի սկզբին և Բաքու չի լինելու։ Ենթադրում եմ, որ կամ Գյանջա, կամ որևիցե այլ քաղաք, բայց Բաքու չի լինելու»։



