ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների աճյունների փոխանակում են իրականացնում «250-ը 22-ի դիմաց» բանաձևով՝ հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը։ Ռուսական կողմը փոխանցել է զոհվածների 250 աճյուն, ուկրաինական կողմը՝ 22: Զոհվածների աճյունների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ «252-ը 22-ի դիմաց» բանաձևով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ համաձայնել էներգետիկ հրադադարին, այլ պետք է ապահովի իր ազգային շահերը: Այդպես Պեսկովը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերն այն մասին, որ ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու Ռուսաստանի համաձայնությունը և Սև ծովով սննդամթերքի անվտանգ արտահանման համար հրադադարը Ուկրաինայի հարցով բանակցություններում նրա մտադրությունների լրջության վկայությունը կդառնան:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ստավրոպոլի երկրամասի էլեկտրակայանին: Նախնական տվյալով՝ հարվածի տակ է հայտնվել «Նեվիննոմիսկայա» ՋԷԿ-ը։ Այն էներգիա է մատակարարում Հյուսիսային Կովկասի մեծ մասին և, համապատասխանաբար, տեղական արդյունաբերությանը։ Հայտնի է կայանի արդյունաբերական գոտում մի քանի բռնկման մասին։



