ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկրում կիրականացվեն անվճար: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

«Մենք պլանավորում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ծախսերը կհոգանք բյուջեից: Բոլորը գիտեն, համապատասխանաբար, պատվաստումների սխեման. այն կլինի անվճար»,- ասել է նախարարը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նաև հայտարարել էր, որ մտադիր է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսել հոկտեմբերից: Նախարար Մուրաշկոյի խոսքով՝ պատվաստանյութի պաշտոնական գրանցումից հետո առաջինը այն կստանան բժիշկները և ուսուցիչները:

  • Կիսվել: