հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուկրաինան ՌԴ-ին հարվածելու համար երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր. Զելենսկի

Ուկրաինան ՌԴ-ին հարվածելու համար երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքն է խափանել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Հունգարիայում հանդիպում չի լինի առանց Ուկրաինայի։ Եվ մինչ այժմ՝ «Տոմահավկ» հրթիռներ չեն արձակվել։ Ահա թե ինչ արդյունք է եղել իմ և Թրամփի հանդիպումից հետո։ Կարծում եմ՝ վատ չէ»։

Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինան ՌԴ-ին հարվածելու համար երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։

«Եթե ​​Ուկրաինան հեռահար զենքերով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի ցնցող։ Մենք կարող ենք հարվածներ հասցնել մեր սեփական հեռահար զենքերով՝ 150-3000 կմ հեռավորության վրա»,-նշել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: