Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել զբոսաշրջության վրա. աղբյուր
Ռուսաստանի դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջ քաշված նոր պատժամիջոցները ներառում են զբոսաշրջության ոլորտում սահմանափակումներ: Այս մասին, հղում անելով հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկներին, գրում է EUObserver-ը:
փաստաթղթից մեջբերում անելով՝ աղբյուրը նշում է. «Ռուսաստանում զբոսաշրջության հետ անմիջականորեն կապված ծառայությունների մատուցումը կարգելվի»:
EUObserver-ը նաև հայտնում է, որ2024 թվականին ԵՄ-ն ռուսներին տրամադրել է 552,000 Շենգենյան զբոսաշրջային վիզա, ինչը 10 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։
2014 թվականին ԵՄ-ն արգելք դրեց Ղրիմում զբոսաշրջային ծառայությունների մատուցման վրա։
Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրեց ԵՄ առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ: Դրանք ներառում են, մասնավորապես, 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի վերաբերյալ միջոցառումները։


