Կնասպանության 5 դեպք տարվա սկզբից. բողոքի ցույց՝ Գյումրիում
Բռնությունը դատապարտող ցուցապաստառներով այսօր երթ է անցկացվել Գյումրիում:
Նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն է, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ: Երթի պատճառը օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած դեպքն է, երբ ծեծի հետեւանքով մահացել էր 43-ամյա Մարինեն, իսկ նրա 13-ամյա դուստրը, դարձյալ դաժան ծեծի ենթարկվելուց հետո, այժմ պայքարում է կյանքի համար:
Երթի կազմակերպիչների, ՀՀ-ում 2020 թվականի հունվարից մինչ օրս կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:







