շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Խոշոր հրդեհ՝ Արամուս գյուղում. այրվել է անասնակեր, 30 քմ բուսածածկույթ. Ջերմահարվել է 15 պտղատու ծառ

Խոշոր հրդեհ՝ Արամուս գյուղում. այրվել է անասնակեր, 30 քմ բուսածածկույթ. Ջերմահարվել է 15 պտղատու ծառ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 10-ին, ժամը 12:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Անկախության փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անկախության 5-րդ փողոցի թիվ 32 տան մոտակայքում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:46-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), անասնակեր (մոտ 3 խմ), բեռնափոխադրումների համար նախատեսված փայտե տակդիրներ (20 հատ), վառելափայտ (մոտ 0.5 խմ), խոտածածկույթ (մոտ 300 քմ) և ջերմահարվել 15 պտղատու ծառ:

  • Կիսվել: