Խոշոր ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը բեռնատար ГАЗель-ով կողաշրջվել և մասամբ փակել է ճանապարհը
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Պ.-ն իր վարած GAZ 33021 մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 59 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե հատվածին և կողաշրջված վիճաում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Երեմյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հրաչ Սարդարյանը, Ալբերտ Ալեքսանյանն ու Արաս Մուրադյանը: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:


