հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ

Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի անհետացման դեպքի առիթով Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտից աշխատանքները վերսկսվել էին։

  • Կիսվել: