հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դաշնակցական Մանուկյանը Քոքոբելյանի հորը վերադարձնելու համար խոշոր գումար է պահանջել. 1in.am

Դաշնակցական Մանուկյանը Քոքոբելյանի հորը վերադարձնելու համար խոշոր գումար է պահանջել. 1in.am

Ժամեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դաշնակցական Սուրեն Մանուկյանը Գրիշա Քոքոբելյանից բիթքոյնով 3 միլիոն դոլար է պահանջել: Մեկ այլ ինֆորմացիայի համաձայն՝ ձերբակալվածների մեջ կա նախկին ԱԱԾ-ական:

Մինչդեռ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ սա հերթական շինծու քաղաքական շոու է։

Հիշեցնենք, որ Քոքոբելյանի 83-ամյա հայրը մի քանի օր է կորել էր, սակայն երկու օր առաջ հայտարարվեց, որ նա արդեն տանն է։ 
 
 
 

  • Կիսվել: