ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ․ քաղաքապետի խոսնակը՝ թափառող կենդանիների վնասազերծման մասին

Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ․ քաղաքապետի խոսնակը՝ թափառող կենդանիների վնասազերծման մասին

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

Մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը:

«Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

  • Կիսվել: