Արևմուտքն այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքն այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ իր գերիշխանությունը պահպանելու փորձով Արևմուտքը դիմում է «աննախադեպ արկածների». արտգործնախարարը Նիկոլաս Մադուրոյի առևանգումը նշել է որպես այդպիսի արկածախնդրություններից մեկը։
Լավրովը հավելել է, որ աշխարհը հասել է շրջադարձային կետի՝ գերիշխանության դարաշրջանի ավարտին և բազմաբևեռ, բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորման սկզբին։



