երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Թիմ Լարդները ներկայացրել է այլ երկրներում իրականացվող ծրագրերը և հեռանկարները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված կառավարության քաղաքականությունը, անդրադարձ է արվել նաև կանաչ ենթակառուցվածքի զարգացման արդի միտումներին և հայեցակարգային մոտեցումներին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

 

  • Կիսվել: