Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հոկտեմբերի 21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 07:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան 104-317շենքերի և Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



