կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ․ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ․ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

«Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- նշեց քաղաքապետը։

Ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը։

Հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ապա, համաձայն գործող օրենքի, Երևանի Ավագանին մեկամսյա ժամկետում նիստ կգումարի և կփորձի ընտրել նոր քաղաքապետ։
 
Սակայն ինչպես InfoPort.am-ին հայտնեց քաղաքապետարանում իր աղբյուրը, ըստ մշակված սցենարի, Ավագանին քաղաքապետ չի ընտրի և կլուծարվի։ Դրանից հետո երկամսյա ժամկետում կնշանակվեն Ավագանու նոր ընտրություններ։
 
Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան օրենքով նախանշված ժամկետներում՝ այսինքն սույն թվականի սեպտեմբերին։

 

 

  • Կիսվել: