երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2500 ձերբակալված կա

Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2500 ձերբակալված կա

Անցած հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո Ֆրանսիայում ձերբակալվել է 2500-ից ավելի մարդ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ ձերբակալվածներից ավելի քան 500-ը առաջիկա օրերին կկանգնի դատարանի առջև։

Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում, որոնք ուղեկցվել են անկարգություններով և խռովություններով, թալանվել է մոտ 3000 խանութ։ Նա ընդունել է, որ անվտանգությունը բավարար չափով չի ապահովվել:

«Այնուհանդերձ, արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա։ Պետք չէ Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին զրկել իրենց ազատություններից միայն այն պատճառով, որ նրանց շարքում կան մի քանի հազար օրենք խախտողներ և անկարգություններ հրահրողներ»,-ասել է Դարմանենը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել կրթական պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել գնաճից դժգոհող քաղաքացիները։ Ամենամասշտաբային ցույցերը գրանցվել են հոկտեմբերի 17-ին, երբ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների և ավերածությունների։

  • Կիսվել: