երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Հայոց ցեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է որպես այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց

Հայոց ցեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է որպես այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ:

«2019 թվականի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես:

 

Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին։ Ինչո՞ւ հորինվածք։ Ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն։ Այո՛, ճի՛շտ լսեցիք։ Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք։

Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում։ Ըստ էության՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը»,-ասված է հոդվածում:

  • Կիսվել: